Life.panorama.am-ը գրում է.
1. Մկնդեղ

Վիտորիանական դարաշրջանում մկնդեղը, որպես նիհարեցնող միջոց, ավելացվել է բոլոր կերակուրներին: Նույնիսկ մկնդեղի հաբեր են ստեղծվել: Մկնդեղի օգտագործումը, չհաշված մահվան դեպքերը, ցույց է տվել, որ ոմանց, իրոք, հաջողվել է նիհարել:
2. Ֆլետչերի սննդային զոնդ
Ամերիկացի ֆիզիոլոգ Հորացիո Ֆլետչերը հայտնի է դարձել սննդի ընդունման իր մտածած եղանակի շնորհիվ: Ֆլետչերի համոզմունքի համաձայն՝ բերանի խոռոչ ընկնող սննդի ցանկացած կտոր պետք է 32 անգամ ծամվի: Սննդի ընդունման նման եղանակի առավելությունն այն է, որ սննունդը մանրակրկիտ ծամվում է, հագենում է այն լուծող լորձով, և ամենակարևորը՝ այս եղանակով սնվելիս հագենալու համար անհրաժեշտ է լինում 3 անգամ պակաս սնունդ օգտագործել:
3. Լորդ Բայրոնի դիետան

Բայրոնի կարծիքով՝ նիհարել ցանկացող գեր կանայք պետք է անընդհատ թեյ խմեն և քացախով ներծծված կարտոֆիլ ուտեն: Բայրոնը նաև խորհուրդ էր տալիս ծանր հագուստ կրել, որը կստիպի քրտնել և դրա շնորհիվ նիհարել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ