1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ն ծրագրավորում է Ուկրաինային տնտեսական օգնության համար 2 միլիարդ դոլարի վարկ հատկացնել, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային 2 միլիարդ դոլար վարկ հատկացնել: Ինչքան կարող ենք` աշխատում ենք օգնել Ուկրաինային: Մենք պետք է որոշենք, թե ինչ պահանջարկ կա: Այս պահին 2 միլիարդ դոլար վարկի երաշխիք ունենք: Նախագահ Օբաման Կոնգրեսին կարգադրել է Ուկրաինային օգնելու համար ելքեր փնտրել»,- նշել է Քերին:
Դրանից բացի նա նշել է, որ ԱՄՆ-ն չի սահմանափակվի միայն ֆինանսական օգնությամբ, այլ Ուկրաինային կօգնի նաև այլ ոլորտներում:
«Մենք ցանկանում ենք օգնության մի ամբողջ փաթեթ պատրաստել, այդ թվում նաև արտահանման, տնտեսության վերականգման, կաշառակերության դեմ պայքարի, ինչպես նաև վարկային ակտիվներ հայթայթելու ուղղությամբ»,- նշել է պետքարտուղարը:
Ուկրաինան 15 միլիրադ դոլար վարկ ստանալու համար բանակցություններ է վարում նաև ԱՄՀ-ի հետ: Միևնույն ժամանակ Եվրոպայում հայտարարում են, որ նույնպես պատրաստ են երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերել: