1in.am-ը գրում է.

Ռուս երգիչ, երաժիշտ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը հարգում և գնահատում է իր ուկրաինացի գործընկերներին և կտրականապես դեմ է այն ամենին, ինչ այժմ տեղի է ունենում եղբայր ժողովուրդների միջև:

Ագուտինը շատ կտրուկ է արձագանքել «Օկեան Էլզի» խմբի համերգը Պետերբուրգում չեղյալ հայտարարելուն:

«Չէի կարող ենթադրել, որ նման բան առհասարակ հնարավոր է: Ծանոթ եմ, բարեկամություն եմ անում, հարգում եմ: Սկսվել է վհուկների որս: Ամենավտանգավոր քաղաքական դիրքորոշումը չգիտակցված հիմարությունն է»,- Facebook-ում գրել է Ագուտինը:

Երաժիշտը նաև հույս է հայտնել, որ համերգը չեղյալ հայտարարելու որոշումը դեռ կփոխեն:

«Հույս ունեմ՝ նրանք ուշքի կգան: Կամ էլ, դե, չգիտեմ, ամոթ է: Հանկարծ քաղաքական գործչի ընտանիքում խելացի մարդ կարող է հայտնվել, օրինակ`երեխան, կհուշի, որ նման կերպ վարվելը ճիշտ չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել