Emedia.am-ը գրում է.
«Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիային ընդառաջ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հանդիպել են երևանյան բուժհաստատությունների ղեկավարների հետ՝ վերջին շտկումները կատարելու, հնարավոր խնդիրների մասին տեղեկանալու, ակցիայի ընթացքում դրանք բացառելու, ինչպես նաև ակցիային վերաբերող այլ հարցեր քննարկելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչութունը` Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների՝ թե՛ համաբուժարանների ու դիսպանսեր ծառայությունների և թե՛ բժշկական կենտրոնների տնօրենները նշել են, որ ակցիային պատրաստ են։
«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դուք աշխատելու եք ծանրաբեռնված ռեժիմով, ընդ որում՝ ավելի, քան անցյալ տարի, քանի որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարի ընդլայնվել է ակցիայի շրջանակում անվճար մատուցվող բուժծառայությունների, հետազոտությունների ցանկը։ Իրականացնելու ենք բազմաֆունկցիոնալ հետազոտություններ, միևնույն ժամանակ պետք է բացառենք քաղաքացուց բողոք ստանալու պատճառները։ Եվ քանի որ քաղաքապետի կողմից պահանջ է դրված՝ ակցիան իրականացնել հասցեական, մենք պահպանել ենք ակցիայից օգտվելու կարգը. քաղաքացին նախ պետք է անձնագրով դիմի իր գրանցման վայրի տարածքային բժշկին և միայն վերջինիս ցուցումով ուղեգրվի ստացիոնար բուժման կամ ակցիայում ներառված վիրահատական միջամտության ծառայությունից օգտվելու»,- ներկայացրել է Դավիթ Օհանյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



