Kinoashkharh.am-ը գրում է.
Հարգելի կինոակադեմիկոսներ
Դուք արդեն ծանոթ եք իմ բոլոր դերերին ու շատ շուտով կկարողանաք գնահատել նաեւ իմ վերջին աշխատանքը` Ջոն Բելֆորտի կերպարը «Գայլն Ուոլսթրիթից» ֆիլմում։ Այո, ես գիտեմ, որՄեթյու Մակքոնեհին իրեն հյուծել է «Գնորդների դալլասյան ակումբի» համար: Իսկ, ես, ես ցույց եմ տվել ամերիկյան ազգի գլխավոր մեղքը` ագահությունը:
Երեւի, ես եմ ամեն ինչ այդքան սրտիս մոտ ընդունում: Դե ինչ անենք,օրինակ Ռիչարդ Բարթոնը «Օսկարի» է առաջադրվել 7 անգամ, Պիտեր Օ’Թուլը` 8 (միայն 2013-ին էնրան արձանիկ շնորհվել), Ալֆրեդ Հիչքոքը` 5, Գլենի Քլուզը` 6, Թոմ Քրուզը` 3 անգամ: Թեեւ, այս վերջինի դեպքում ես էլ եմ ձեզ հետ համամիտ…
Դուք մերժել եք Չարլի Չապլինին, Օրսոն Ուելսին, Միքելանջելո Անտոնիոնիին, Ջոն Կասավետիսին, Դևիդ Լինչին, Ռոբերտ Օլթմանին, Տերենս Մալիկին, Սիդնի Լյումեթին, Ռիդլի Սքոթին, և Աստված իմ, Ջորջ Լուկասին: Այս մտորումները կինոյի դասականների մասին ինձ խորապես մտահոգում են․․․«ոսկե արձանիկի բացակայությունը բոլոր հանճարների ճակատագիրն է»:
Ռոբերտ դե Նիրոյին ես առաջին անգամ էկրանին տեսել եմ 1988 թվականին՝ «Հասցնել մինչև կեսգիշեր» ֆիլմում։ Հայրս ֆիլմի սեանսի ժամանակ ասաց. «Տեսնում ես, այ սա տղամարդ է: Հիշիր այդ անունը: Լավ դերասան է»: Ընդամենը երեք տարի անց ես նկարահանվեցի դե Նիրոյի «Այդ տղայի կյանքը» ֆիլմում: Տպավորված իմ խաղից, Դենիրոն այդ մասին պատմեց Մարտին Սկորսեզեին. «Լեոյին աչքիդ տակ ունեցիր»: Իսկ այդ ժամանակ Մեթյու Մակքոնեհին դեռ երազում էր իրավաբան դառնալու մասին: Դա, հենց այնպես, խոսքի համար եմ ասում, ուղղակի:
Երկու տարի անց տեղի ունեցավ «Բասկետբոլիստի օրագիրը» ֆիլմի պրեմիերան։ Այդ դերի մասին, ի դեպ, երազում էին բոլորը՝ Իթան Հոուկը, Սթիվեն Դորֆը, Էրիկ Շթոլցը ու ինքը` Ռիվեր Ֆենիքսը: Եթե ինչ որ մեկին կհետաքրքրի, ապա Մակքոնեհին այդ ժամանակ նկարահանվում էր զոմբիի մասին Բոբ Բալաբանի «Իմ ընկերը հարություն է առել» ֆիլմում: Դա ի միջիայլոց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ