Դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, թատերական բուռն գործունեությանը զուգընթաց , մարտի 3-ին ներկայացրեց իր նոր՝ «Մենության գիշեր» կամ «Հայր մեր» տեսահոլովակը:  Պրեմիերան ինքնին յուրօրինակ էր, քանի որ կայացավ սուրբ Սարգիս եկեղեցում՝ հոգևորականների, ընկերների, բարեկամների և անծանոթ մարդկանց շրջապատում: Տեսահոլովակում երգիչը հանդես է գալիս չորս կերպարներում, որոնք, լինելով հասարուկության տարբեր խավերի մարդիկ, իրենց փրկությունը տեսնում են միայն եկեղեցում:

ArmStar.am-ը, ներկա գտնվելով տեսահոլովակի պրեմիերային,  Արման Նշանյանի հետ առանձնազրույցում պարզել է «Մենության գիշեր»-ի մանրամասները:

Նման երգը և տեսահոլովակը տարբերվելո՞ւ ցանկությունն էր, թե՞  Արման Նշանյանն իրոք վաղուց է փափագել նման տեսահոլովակի մասին:

Կարծում եմ, հավատացյալ մարդը միշտ էլ  փափագում է իր գործի շնորհիվ անել ամեն ինչ հանուն հավատքի: Ամենափոքր կատարողն էլ, ինչպես ես, եթե հավատում է Աստծուն, իր պարտքն է համարում անել  մի գործ, որը ուժ է տալիս իր հավատքին: 

Նշել եք, որ այս երգով ցանկանում եք քաջալերել մարդկանց, ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞:

Կարծում եմ՝ կհաջողվի : Այն մարդիկ,  ովքեր պատրաստ են քաջալերման, կքաջալերվեն, իսկ   ովքեր   պատրաստ չեն, ապա կարծում եմ, որ  կգա իրենց ժամանակն էլ:

Երգը կոմերցիոն չէ, կարո՞ղ ենք ասել, որ այն Ձեր սրտի խոսքն է:

Ես երբեք չեմ անում կոմերցիոն գործեր, քանի որ ես հավատում եմ՝ կոմերիցան կլինի այնտեղ, որտեղ պետք է լինի : Կոմերցիոն գործերը վատ բան չեն, կարևորը, որ դու հոգուդ դեմ չգնաս հանուն փառքի և փողի : Եթե դու գնաս հոգուդ դեմ, ապա ոչ միայն  գործդ չի կհաջողվի, այլ նաև  ոգևորությունդ  էլ շուտ կավարտվի:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել