1in.am-ը գրում է.
CNN ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարուհի Քրիստիան Ամանպուրը և Վուլֆ Բլիտցերը վիճաբանություն են սկսել ուղիղ եթերում` քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը և ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հայտարարությունը: Քննարկմանը մասնակցել է նաև ծրագրի հյուր, պրոֆեսոր Սթիվեն Քոենը:
Զրույցի ընթացքում Ամանպուրը պրոֆեսորին խնդրել է մեկնաբանել, ինչպես նա կարող է արդարացնել Ղրիմում արհեստական հիստերիան, որը Ռուսաստանին հնարավորություն ընձեռեց իրականացնել մի շարք ակտիվ գործողություններ:
Մասնավորապես խոսքը Ղրիմի խորհրդարանում հրահրված փոփոխությունների մասին է, որին հետևել է կառավարության խնդրանքը` պաշտպանել Ղրիմի քաղաքացիների ազատությունը և իրավունքները:
Գնահատելով Ուկրաինայում տիրող իրավիճակը` Սթիվեն Քոենը համոզմունք է հայտնել, որ երկրում ծայրահեղականության աղբյուրը ոչ թե Ռուսաստանն է, այլ Արևմտյան Ուկրաինան: «Այդ ատելությունը տաքացնում են Վաշինգտոնը և Բրյուսելը: Նրանք աջակցում են արևմտյան ուկրաինացիների շարժումը: Այդ ամենը պետք է դադարեցնել»,- նշել է նա
Նման հայտարարությունից հետո հաղորդման հաղորդավար Վուլֆ Բլիտցերը քննարկել է Չուրկինի հայտարարությունը, ըստ որի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր են հակասեմիտները և ֆաշիստները:
Այս հայտարարությունն առաջացրել է Ամանպուրի զայրույթը:
«Հավանական է, նա այդպես էլ ասել է: Սակայն դուք այժմ պատրաստ եք պնդել, որ եվրոպամետ ուկրաինացիները բոլորը հակասեմի՞տ են» ,- հարցրել է նա Բլիտցերից:
Ի պատասխան Բլիտցերը ասել է, որ դա իր կարծիքը չէ: Խոսակցությանը միջամտել է Սթիվեն Քոենը