Վարդան Մինասյան. Երբեք չեմ ափսոսումArmsport.am-ը գրում է.

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը, որի գլխավորությամբ Հայաստանի ընտրանին վաղը՝ մարտի 5-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի ընտրանու հետ, «Կրասնոդար» ակումբի ակադեմիայում մամուլի ասուլիս տվեց՝ պատասխանելով հայ եւ ռուս լրագրողների հարցերին:

- Ո՞վ է առաջարկել նման հանդիպում անցկացնել: Ինչ խնդիրներ է դրված այս խաղում:

- Առաջին մասին կպատասխանի մամուլի քարտուղարը: Նախ ցանկանում եմ շնորհավորել Ռուսաստանին՝ եզրափակիչ փուլ դուրս գալու կապակցությամբ: Մենք միշտ էլ ուրախ են մրցել նման ուժեղ մրցակիցների հետ:

- Հայաստանի հավաքականը 3 տարի առաջ եւ այսօր, թվում է այլ վիճակում է: Չե՞ք ափսոսում, ով հեռացել եք:

- Ես կարճ կասեմ՝ ես երբեք չեմ ամփսոսում: Ես երկար եմ մտածել: 4 տարի աշխատել եմ հավաքականում:

- Ռուսաստանի հետ խաղերի փորձը կօգնի՞ վաղվա խաղում:

- Եթե խոսենք վաղվա խաղի մասին, ապա դժվար է գնահատական  տալ: Թե մեր, թե ռուս խաղացողները դեռ չունեն խաղային պրակտիկա: Կարող եմ ասել, որ Ռուսաստանում 2 տարի առաջվա համեմատ փոփոխություններ կան: Ռուսաստանը շատ ուժեղ մրցակից է եւ այժմ ավելի թիմային ֆուտբոլ է խաղում:

- Ասում էին, որ Ռուբինը հետաքրքրված էր Ձեզանով: Արդյո՞ք կար նման բան:

- Կար հետաքրքրություն Ռուսաստանից եւ այլ երկրներից, բայց դրանք միայն խոսակցությունների մակարդակում էին: Ներկայումս բանակցություններ են ընթանում մեկ թիմի հետ:

-Ռուսակա՞ն:

- Նաեւ ռուսական:

- Ինչպե՞ս կբնութագրեք նորանշանակ գլխավոր մարզչին:

- Ես դեռ պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին, մենք դեռ լավ ծանոթ չենք: Նրա գլխավորած թիմերի խաղեր չեմ տեսել:

- Ի՞նչ վիճակում են խաղացողները, մասնավորապես Յուրա Մովսիսյանը:

- Յուրա Մովսիսյանը նորմալ վիճակում: Արազը թեթեւ վնասվածք ունի: Առաջիկա մարզումից հետո պարզ կլինի, թե արդյոք Արազը խաղալու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել