Ղրիմի ոչ լեգիտիմ վարչապետը` Սերգեյ Ակսենովը, հայտարարել է տարածաշրջանի կարգավիճակի որոշման հանրաքվեն մարտի 30-ից շուտ անցկացնելու որոշման մասին:
«Հանրաքվեի կազմակերպման խմբով այսօր մենք կաշխատենք կարճ ժամանակում ծանոթանալ ղրիմցիների կարծիքին, կառաջնորդվենք ըստ դրա և որոշում կընդունենք»:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Ղրիմի կարգավիճակի որոշման հանրաքվեի անցկացումը նշանակվել էր մայիսի 25-ին, հետո այն տեղափոխվեց մարտի 30-ին՝ չնայած, որ Ուկրաինայի օրենսդրությունը թույլ չի տալիս հանրաքվեի օրվա փոփոխություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



