Tert.am-ը գրում է.
Վլադիմիր Պուտինը կոչ է արել երկրներին, որոնք սպառնում են Ռուսաստանին պատժամիջոցներով՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում, մտածել նման քայլերի հետևանքների մասին և նախազգուշացրել է, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի:
Պուտինը նման բոլոր սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անվանել է վնասակար և անարդյունավետ: Նրա խոսքով՝ Մոսկվայի արևմտյան գործընկերներն աջակցություն են հայտնել Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջմանը և իշխանության զինված գրավմանը, և Ռուսաստանի բոլոր գործողությունները զորքեր մտցնելու դեպքում կհամապատասխանեն միջազգային իրավունքի նորմերին: Պուտինը նշել է, որ Մոսկվան իր միջազգային պարտավորությունների համաձայն իրավունք ունի պաշտպանել այլ երկրում քաղաքացիներին, որոնք Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



