Tert.am-ը գրում է.
Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ.զեկույցի ներկայացմանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իր խոսքն ուղղելով վարչապետին, ասաց, որ Հայաստանը ոչ թե ծերացող երկիր է, այլ՝ արտագաղթող, իսկ ծերացողը դրա հետևանքն է։
Նշենք, որ զեկույցի ժամանակ կուսակցության փոխնախագահը ելույթի խոսք ասելու ցանկություն հայտնեց, որը նրան չմերժվեց։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է, մինչդեռ ըստ նրա, վարչապետը դեռ 2008թ-ից է խոստանում նման փոփոխություն, ինչը, սակայն, դեռ չկա։
«Հիմա վարչապետը 2008թ-ի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսում էր, լավ հիշում եմ պարոն վարչապետ, բայց մինչև հիմա չենք կարողանում այդ քայլերն անել ու չենք էլ կարող ... Պարո՛ն վարչապետ մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող»,- ասաց նա և նշեց, որ խնդիրը կառավարման մեջ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



