Tert.am-ը գրում է.

Տնտեսական աճի ապահովման թիվ մեկ առաջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, որը ՀՀ կառավարությանը չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում, այսօր «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությանը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակած 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։


«Զեկույցում այս խնդիրը ներկայացվում է, և ես կարծում եմ, սա ամենակարևորագույն խնդիրն է և Կառավարության համար մեկ առաջնահերթությունը»,-ասաց նա։


Վարչապետը հիշեցրեց Կառավարության ծրագիրը, որը հավանության է արժանացել պատգամավորների կողմից, միաժամանակ նրանց կողմից խնդիր էր դրվել, թե որն է այն չափանիշը, որ կարող էր գնահատել, որ 5 տարիներին Կառավարությունը հաջողություն է արձանագրում կամ ձախողում։


«Մենք արձանագրեցինք, որ համար մեկ խնդիրը լինելու է մրցակցային արդար դաշտի ձևավորումը։ Եթե մենք կարողացանք այս ոլորտում էական առաջընթաց արձանագրել, կասենք, որ հիմանական առաքելությունն իրականացրել ենք, եթե ոչ, ապա կարող ենք ասել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է»,– ասաց նա։


«Ինչո՞ւ ենք հենց սա կարևորում, որովհետև հավասար մրցակցային դաշտը տնտեսության շարժիչն է։ Մենք կարող ենք մեր մեքենայի բոլոր մասերը պատշաճ ձևով ներկայացնել, ունենալ մեքենայի վրա հիասքանչ մեխանիզմներ, բայց եթե շարժիչը չի աշխատում, մեքենան պիտանի չէ, իսկ տնտեսական համակարգի շարժիչը հավասար պայմաններն են»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ վարչապետի, ի տարբերություն վերլուծաբանների՝ ֆինանսական միջոցների արդունավետ վերաբաշխումն է։ «Այդ վերաբախշման արդյունքում մենք պետք է կարողանանք ՓՄՁ-ի խնդիրը լուծել»,-ասաց նա։

Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ սա կնշանակի միջին խավի ձևավորում, որը քաղաքական բովանադակություն ունի, այսինքն՝ առանց դրա ժողովրդավարական դեմոկրատական հասարակություն չի կարող ձևավորել։ «Իսկ շուկայական տնտեսությունն առանց դեմոկրատական հասարակության ապագա չունի, սրանք փոխկապակցվածության մեջ են»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել