Մեծարգո Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան, Ձեզ ենք դիմում Հայաստանում բնակվող եզդիների ստվար զանգվածի անունից: Ինչպես հայտնի է եզդիները մեծ ներդրում են ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում, հատկապես աչքի է ընկել եզդիների հրամանատար Ջանգիր աղան: Ջանգիր աղան էր և իր եզդի զինակիցները, որ առանց որևէ հրամանի և աջակցության, հանկարծակի հարձակվեցին դեպի Երևան արշավող թուրքական բանակի վրա և կասեցրին նրան առաջխաղացումը: Այս հարձակման շնորհիվ հայկական կողմը ժամանակ շահելով հնարավորություն է գտնում կազմավորելու իր ուժերը և հակահարձակման անցնում: Այսօր Երևան քաղաքում կան բազմաթիվ փողոցներ, որոնք կրում են հայ ժողովրդի մեծագույն բարեկամների անուները: Մենք համոզված ենք, որ Ջանգիր աղան իր սխրանքներով և հայ ժողովրդին նվիրվածությամբ նույնպես հայ ժողովրդի բարեկաներից մեկն է: Ուստի խնդրում ենք Ձեզ հաշվի առնելով Ջանգիր աղայի գործունեությունը և մեր խնդրանքը, միջոցներ ձեռնարկել, որպիսզի Ջանգիր աղայի անունը ևս անմահանա` իր անվամբ փողոց անվանակոչելով:Մենք համոզված ենք. որ դուք այնպիսի որոշում կկայացնեք, որ մենք վերստին կհամոզվենք Ձեր խոհեմության ու արդարացի լուծումներ գտնելու մեջ:
Սինջար եզդիների ազգային միավորում հ/կ խոհուրդ



