Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել, որով Ռուսաստանին հիշեցնում է, որ Ուկրաինա երրորդ կողմի զորք մտցնելու իրավունք ունի միայն երկրի խորհրդարանը: «Ես ուզում եմ հիշեցնել, որ համաձայն Ուկրաինայի սահմանադրության և օրենսդրության, երկիր դրսից զորք կանչելու իրավունք միայն խորհրդարանը ունի, և այդ որոշումը կայացվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Ոչ մի սադրանք չի կարող կիրառվել որևէ քաղաքացու, այդ թվում և նախկին նախագահի հայտարարությամբ»,- որոշումը մեկնաբանել է Տուրչինովը: Նախագծի օգտին քվեարկել է 239 պատգամավոր:

Տուրչինովը նաև նշեց, որ այժմ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է Ռուսաստանից Յանուկովիչի արտահանձնմանը: Նախկին նախագահին Ուկրաինայի դատարանին հանձնելը և թափանցիկ դատ կազմակերպելը կարող է հարթել ստեղծված իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել