Life.panorama.am-ը գրում է.

Սերոն գիտի, որ իրենից այն կողմ ես որևէ մեկին չեմ նկատում. Ալլա Լևոնյան

Life.panorama.am-ը առաջիկա տոնական անցուդարձի, կանանց սիրելի նվերների, նաևհամերգային շրջագայությունների շուրջ զրուցեց երգչուհի Ալլա Լևոնյանի հետ: Ի դեպ,վերջինս գեղեցիկ գարնանային համերգային ծրագրով շուտով կողջունի և կուրախացնի իրհանդիսատեսին:

-Կարծեք թե գարնանային նորություններ ունեք մեզ համար, այո՞:

-Այո, մարտի 6-ին «Yans Music Hall»-ում իմ մենահամերգն է: Նվագախմբով, բեկ վոկալով, 6 հոգուց բաղկացած բենդ է: Նոր երգերով, գարնանային, հետաքրքիր ծրագրով համերգ է լինելու… Այնուհետև մարտի վերջին մեկնելու եմ ԱՄՆ: Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում մեծ մենահամերգներ ունեմ: Մոտ 25 օր կբացակայեմ Հայաստանից…

-Ընտանիքի հե՞տ եք մեկնելու:

-Ընտանիքից միայն ամուսինս կլինի ինձ հետ, մենք միշտ միասին ենք մեկնում:

-Իսկ երեխանե՞րը: Ամենափոքրիկը ինչպե՞ս է առանց ձեզ մնալու:

-Երեխաները մայրիկիս մոտ կմնան… Իհարկե, դժվար է, բայց ես երեխաներիս չեմ թողնում, գնում ծովափ՝ հանգստանալու… Սա իմ կարիերան է, որը միայն հաճույքի համար չի, նաև իմ աշխատանքն է, ապրելակերպը…

-Ալլա, ամսի 6-ի համերգը կանանց մեկամսյակի՞ն է նվիրված:

-Ավելի շուտ գարնան գալուստին… Քանի որ մեզ մոտ մարտի 1-ը մի քիչ ավելի տխուր հիշողությունների օր է …Թեև շատ կցանկանայի, որ գարնան առաջին օրը լիներ ավելի ուրախ: Իսկ մարտի 8-ին ավելի զբաղված եմ լինելու՝ տարբեր միջոցառումներ, համերգներ, այդ պատճառով որոշեցի ամսի 6-ը…

-Թեև շատերն ասում են, որ տարին 12 ամիս կանանց տոնն է, սակայն շուտով ոտք ենք դնում կանանց պաշտոնական մեկամսյակ… Սիրո՞ւ եք այդ տոնը…

-Այո, հրաշալի եմ տրամադրված տոնի նկատմամբ: Շատ ծաղիկներ են լինում կանանց ձեռքին, տղամարդկանց ձեռքին… Դա արդեն իսկ աչք է շոյում… Որքան էլ ասենք, որ կնոջ համար չկա կոնկրետ օր, միշտ նրա տոնն է, բայց հավատացեք՝ սպասում ենք այդ օրերին…Հաճելի է շատ…

-Ի դեպ, արդեն գիտե՞ք, թե մարտի 8-ը որտեղ և ինչպես եք անցկացնելու:

-Ամեն տարի ամուսնուս, իր ընկերների և նրանց կանանց հետ ենք անցկացնում…Այս տարի ևս բացառություն չի լինի…Իսկ կիրակի օրը՝ մարտի 2-ին, ես և Սերոն մեծ որդուս և աղջկաս հետ գնացինք Գառնիի տաճար, Գեղարդ: Երեխաներին ծանոթացրեցինք պատմությանը: Ամուսնուս հետ որոշեցինք շաբաթը մեկ անգամ երեխաներին տանել էքսկուրսիայի և ծանոթացնել մեր երկրի արժեքներին…Ուզում ենք իրենք շատ բան իմանան մեր և՛ բնության, և՛ ճարտարապետության, և՛ եկեղեցիների մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել