Հասել ենք: Լավ ենք:
ՖԱՖ-ը մի քանի օր առաջ ճանապարհ ընկավ դեպ Կրասնոդար: Ճանապարհին խնդիրներ չենք ունեցել, անցել ենք սահմանները շատ հանգիստ, Կրասնոդարում կանցկացնենք մի շարք միջոցառումներ: Շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր և՛ ՖԲ-ում, և՛ դրանից դուրս բարի ճանապարհ էին մաղթում մեզ:
Երեկ կրկին շարունակվում էր Մարտի մեկի հանրահավաքի մասին խոսակցությունները: ՀԱԿ կուսակցության ու ՀԱԿ դաշինքի անկումը տեսանք բոլորս: ՀԱԿ-ի միասնության կոչերը այսուհետև անիմաստ են. սեփական շարքերում չունենալով միասնություն՝ ուրիշից միասնություն պահանջելը տեղին չէ:
Ուկրաինական դեպքերը բուռն քննարկվում են Հայաստանում, վերլուծվում են, սակայն վերլուծել ոչինչ պետք չի, ինչպես Կրասնոդարում ռուսներն են ասում, վերլուծություններն անիմաստ են, որովհետև երբեք չես իմանա՝ ի՞նչ կանի Ռուսաստանը: ՌԴ-ն ցանկանում է ետ կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից: Նույնիսկ դիվանագիտական կապերի խզման դեպքում, հետագա ընթացքը չի պարզվի:
Վիրահատությունների շարքը շարունակվում է: Նիկոլը վիրահատվեց, տիկին Զոհրաբյանը վիրահատվեց, անցանք Պարույր Հայրիկյանին: Փաստորեն հիմա հենց մարդկանց մասին մոռանում են, մարդիկ իրենց օրգանիզմի մի փոքրիկ հատված կտրում են կամ կարում, որ վերհիշվեն:



