«Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է, և, բնական է, որ «Գազպրոմն» առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ։ Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի։ Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա»,– մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը գնահատելով ռուս–ուկրաինական առճակատման հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակը։

ՌԴ-ի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ Ա. Սուզդալցևը նշել է, որ նման սցենարով զարգացումների հավանականությունը մեծ չէ։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության հետ սերտորեն կապված է, արտաքին ներդրումները տարեկան կազմում են մոտ 700 մլրդ դոլար, երկրում կան օտարերկրյա կապիտալով բազմաթիվ ընկերություններ. «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կընդունվեն նման պատժամիջոցները, և ինչ ազդեցություն դրանք կունենան։ Այժմ դաշնային վերահսկման հարցերով պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն ամերիկյան թռչնամսի խոշորագույն ներմուծող է։

ՌԴ-ն նաև կաթնամթերքի սպառման հսկայական շուկա է արևմտյան երկրների համար։ Տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ երկսայր սուր կլինեն միջազգային հանրության համար»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել