Տեղեկատվական պատերազմ․ Հայաստանյան մայդանին սպասելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Epress.am-ը գրում է.

Տեղեկատվական պատերազմ» հերթական հաղորդման ֆոնը Մայդանն է՝ ապագաղութացման հայտ ներկայացրած Ուկրաինան։ Հայաստանի հետ զուգահեռը տեսանելի է հետխորհրդային հասարակությունների ինքնավարության ձգտման տրամաբանության մեջ։

Ի՞նչ լծակներ է օգտագործում այս երկու երկրների վերջին գաղութարարը՝ չցանկանալով հաշտվել կայսրության տապալման հետ։ Ո՞վ և ինչպե՞ս է կապում անկախացումը տարածքային վեճերին։ Արդյո՞ք հեղափոխությունը հնարավոր է առանց Արևմուտքի աջակցության։ 

Հարցերին պատասխանում են․

- քաղաքական ակտիվիստ Հրայր Սավզյանը,
- հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը, 
- Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը,
- «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել