Tert.am–ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով «Հայ ազգային կոնգրեսի» վերջին հանրահավաքին, կանխատեսեց, որ հաջորդ հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սպիրիտիզմի սեանսով է զբաղվելու և կամ դիմելու է ացտեկների առաջնորդ Մոնթեսումային: «Որ նա գա ու Հայաստանում քաղաքականությամբ զբաղվի»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված կոչը:
-Երբ Դուք անդրադարձել էիք ՀԱԿ-ին՝ ասելով, որ նրանք քաղաքական կապիտալ չունենալով՝ «Մարտի 1» են շահագործում, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Աշոտյանը կտեսնի ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը մարտի 1-ին: Ի՞նչ ցույց տվեց Ձեզ «Մարտի 1-ի» հանրահավաքը:
- ՀԱԿ-ի վերջին հանրահավաքից տպավորություն ստացա, որ որոշ քաղաքական ուժեր Հայաստանում վերածվել են մինի պլանշետների: Այսինքն՝ փոքրացել են, թեթևացել են, էժանացել են և հեշտությամբ տեղավորվում են ոմանց գրպաններում:
- Լևոն Տեր–Պետրոսյանը, ըստ էության, կոչ արեց «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանին դրսևորել քաղաքական ամբիցիաներ՝ համեմատության մեջ դնելով նրան՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և ուկրաինական որոշ օլիգարխների հետ: Ձևակերպումը, որ նա ինչո՞վ է պակաս նրանից:
- Լևոն Տեր-Պետրոսյանը 2007 թվականից առ այսօր ամեն կերպ փորձում է ինչ-որ մի ձևով Հայաստանում գալ իշխանության, որպես կանոն, ուրիշի ձեռքերով: Եթե այս վերջին փորձից հետո էլ իր մոտ ոչինչ չստացվի, ես կարող եմ կռահել, որ հաջորդ հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը սպիրիտիզմի սեանսով է զբաղվելու և դիմելու է ացտեկների առաջնորդ Մոնթեսումային, որ նա գա ու Հայաստանում զբաղվի քաղաքականությամբ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ



