Կառավարություն հրաժարականին հասնելու իմաստն եմ ուզում հասկանամ` ԱԺ-ում ՀՀԿ-ի ճնշող մեծամասնության պարագայում: Երբ կառավարությունը նոր էր ձևավորվում, բացի ՕԵԿ-ից, մնացած բոլոր ուժերը մերժեցին կոալիցիա կազմելու գաղափարը, իսկ այժմ մտադիր են հասնել կառավարության հրաժարականին: Ասենք` կառավարությունը հրաժարական տվեց, ի՞նչ ա տալու դա քաղաքական ուժերին կամ ժողովրդին:
Կառավարության հրաժարականից հետո պիտի ստեղծվի նորը.
1. Կոալիցիայի միջոցով:
Կոնգրեսը արդեն հայտարարել ա, որ, անկախ առաջարկված պաշտոններից, մտադրություն չունի հրաժարականից հետո մտնել նոր կոալիցիայի մեջ, իսկ մյուս 3 ուժերը չեն հայտնել իրենց մտադրությունների մասին: Այսինքն` եթե նրանց նպատակը կառավարությունում պաշտոններ ձեռք բերելն ա, ապա թող ձևավորման ժամանակ ընդգրկվեին հենց ներկայիս կոալիցիայում: Իմաստը ո՞րն ա նոր կոալիցիա կազմելու, եթե այնուամենայնիվ, այն ներկայանալու ա ՀՀԿ-ի ճնշող մեծամասնությամբ: Բացի դրանից, եթե դու մտնում ես կոալիցիայի մեջ, ապա այդ պահից դառնում ես իշխանություն:
2. Հրաժարվելով կոալիցիայից:
Այս դեպքը առհասարակ խելքին մոտ չի: Ի՞նչ իմաստ ունի կառավարության հրաժարականը, եթե հաջորդը, բացի որոշակի փոխատեղումներից, ոչնչով չի տարբերվելու ներկայիս կառավարությունից:
Կամա, թե ակամա, խաղի տպավորություն ա թողնում էս ամենը, որը միայնումիայն ձեռնտու ա հենց իշխանություններին` պատասխանատվության բաշխման և սեփական իշխանության երկարաձգման հեռանկարով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202821724891421?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել