Mesrop Mashtots AvenueԿցանկանայի անդրադառնալ առաջին իսկ հայացքից գուցե աննշան թվացող,սակայն մի հանգամանքի վրա, որը մտահոգում է հարյուրավոր մեր քաղաքացիների. խոսքը քաղաքի կենտրոնում բառիս բուն իմաստով մթերային խանութների սակավության մասին է, դատեք ինքներդ. Մաշտոցի 39 -ից մինչև Մատենադարանի ոլորապտույտը, այդ շարքի վրա ոչ մի մթերային խանութ այս պահին չի գործում, վերջին երկու-երեք տարվա ընթացքում գործող մթերային խանութներից մեկը վերածվեց բրենդային հագուստի խանութի, իսկ մյուսը` անորոշ ժամանակով վերանորոգման է կանգնած: Այդ հատվածում ապրող Կենտրոն համայնքի հազարավոր բնակիչներ օգտվում են Կոնյակի խանութի շենքի բակում գտնվող փոքր հացի կրպակից,որտեղ վաճառվում են նաև որոշ մթերքներ կամ ստիպված են կտրել 400-500 մետր և օգտվել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Էվրիկա» մթերային խանութից, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ հատվածում ապրող մարդիկ կամ չեմ սնվում կամ յոգայով են զբաղվում: Կա մի այլ ծայրահեղություն. Նոր Նորքի առաջին զանգվածում Նանսենի և Ջուղայի փողոցների շրջակայքում 200-250 մետր շառավղի վրա գործում են 5 մթերային խանութներ....մեկնաբանությունները թողնում են օգտատերերին և մեր համաքաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել