Panorama.am-ը գրում է.
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սրճարանի կառուցման աշխատանքները դադարեցվել են, որովհետև վաղը նախատեսված է քննարկում, որից հետո` կշարունակվեն»,- Panorama.am-ի հարցին պատասխանեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
Նա նշեց, որ աշխատանքների ժամանակավոր դադարեցման որոշումը ընդունվել է, երբ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն այցելել է Գառնի:
Պատասխանելով հարցին, եթե սրճարան կառուցելու նախագիծը հաստատված է մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհդրի կողմից, այդ դեպքում վաղվա հանդիպման քննարկման թեման ո՞րն է լինելու, Վ. Պողոսյանն ասաց, որ չի կարող ասել:
Այդ դեպքում, թե ինչու է Պողոսյանը պնդում, որ աշխատանքները, միևնույն է, շարունակվելու են, մեզ համար մնաց անհասկանալի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ