1. Մայր Թերեզա
Նրա իրական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու, ծնվել է 1910թ.-ի օգոստոսի 26-ին մակեդոնական Սկոպյե քաղաքում: Արդեն 18 տարեկանում Ագնեսը մեկնում է Իռլանդիա, որտեղ ընդգրկվում է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունում է կուսակրոնություն և ստանում Թերեզա անունը: Աղջկան ուղարկում են հեռավոր Հնդկաստան՝ Կալկաթա, որտեղ նա դասավանդում է դպրոցում: Շուտով Ագնեսը Կալկաթայում կազմակերպում է «Միսսիոներական Սիրո Քույրեր» վանական խումբը, որը զբաղվում էր հիվանդներին և անտուններին օգնություն տրամադրելով: Ժամանակի ընթացքում խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: Բարեգործության մասշտաբներն ուղղակի ցնցող էին: Այս փոքրիկ, համեստ կինը կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվում բազմաթիվ երկրների կառավարություններին: Ներկայումս նրա կոնգրեգացիան ունի 400 կենտրոն՝ 111 երկրներում: Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին՝ 87 տարեկանում:
2. Գրետա Գարբո
Արիտոկրատուհու արտաքինով այս դերասանուհին անհավանական հանրաճանաչություն է ձեռք բերել՝ նկարահանվելով համր ֆիլմերում: Իր հմայիչ տեսքով և յուրահատուկ առեղծվածային կերպարով նա ուղղակիորեն գայթակղում էր հանդիսատեսին: Կինոարվեստի ամենահայտնի աստղերից մեկը հաջողության է հասել նաև ձայնային ֆիլմերում: 1954թ.-ին դերասանուհին «Օսկար» է ստացել կինոարվեստի զարգացման մեջ ներդրման համար: Գրետան իր շուրջ ստեղծել էր առեղծվածային մթնոլորտ, դարձել էր գեղեցկության և ոճի չափանիշ՝ ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իրական շքեղ կինը:
3. Կոկո Շանել
Շնորհիվ տոկուն կամքի, խելացիության և անհավանական տաղանդի՝ վաղ որբացած Գաբրիել Բոնյոր Շանելը կարողացել է դառնալ անկրկնելի մադմուազել Կոկո և գլխիվայր շուռ տալ նորաձևության աշխարհը: 20-րդ դարի առաջին կեսին Կոկոն միլիոնավար կանանց համար նորաձևության խորհրդանիշ էր համարվում: Նա կտրականապես փոխեց գործարար կնոջ կերպարը՝ ստիպելով աշխարհին հավատալ, որ կանայք կարող են տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ ունենալ:
4. Մերիլին Մոնրո
Նա հայտնի է ամբողջ աշխարհով որպես դերասանուհի, երգչուհի և սեքս խորդրդանիշ: Նրան պաշտում են միլիոնները: Մոնրոյի ոտքերի տակ էին հազարավոր տղամարդիկ: Նրա նկարն էր զարդարում «Playboy» ամսագրի առաջին համարը, Մոնրոյին է պատկանում հայտնի արտահայտությունը՝ «Տվեք աղջկան բարձրակրունկ կոշիկներ, և նա կգրավի աշխարհը»: Սակայն նա հեռացավ այս աշխարհից դժբախտ և չբացահայտված: Մերիլին Մոնրոն դարձել է դարաշրջանի խորհրդանիշը:
5. Ժակլին Քենեդի
Ամերիկայի ամենաերիտասարդ նախագահի ամենաերիտասարդ «առաջին տիկինը» կարողացել է գրավել աշխարհն իր նրբաճաշակությամբ, աննկարագրելի շարմով և հրաշալի վարքագծով: Իր ամուսնու մահից հետո Ժակլին Քենեդին լեգենդ դարձավ: Չնայած նրան, որ լեգենդները հասարակ մարդկային երջանկության իրավունք չունեն, նա փորձեց դրան հասնել: Ձեռնոց նետելով ամբողջ աշխարհին՝ նա ամուսնացավ հունական մուլտիմիլիարդատեր Արիտոտել Օնասիսի հետ: Իր յուրօրինակ ճաշակը և հասարակության առջև պահելու կարողությունը հազարավոր աղջիկների ներշնչեցին փոփոխությունների դիմելու:
6. Արքայադուստր Դիանա
2002թ.-ի BBC-ի անցկացված հարցման արդյունքներով արքայադուստր Դիանան զբաղեցրեց երրորդ տեղը ամենահայտնի բրիտանացիների ցուցակում: Նրան անվանում էին «սրտերի թագուհի» իր անհավանական բարության, անկեղծության համար: Դիանան շատ էր զբաղվում բարեգործությամբ, հիմնականում հանդիսանում էր ՄԻԱՎ-ի դեմ պայքարի ակտիվիստ: Նրա սերն իր որդիների հանդեպ, երջանիկ լինելու ցանկությունը և վաղաժամ մահը 20-րդ դարի վերջում դարձրին Լեդի Դիի կերպարը պաշտամունքային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել