Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխության որոշումը լուրջ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը՝ նշելով, որ Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների այդ զանգվածն արդեն փաստի առաջ է կանգնած:
«Այսօրվա դրությամբ արդեն մոտ 50 հազար մարդու մուտքը Ռուսաստան արգելափակված է, այս որոշմամբ առաջիկա 2-3 ամսում ևս 170 հազար մարդ կհամարվի, որ խախտել է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը, և մոտ 220 հազար մարդու համար մենք խնդիր ենք ունենում»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով, բնականաբար, նրանք հիմնականում աշխատանքային միգրանտներն են, իսկ Ռուսաստանում այն կարծիքն է տարածվել, որ միգրանտները վատն են: «Մենք չպետք է մոռանանք, որ աշխատանքային միգրացիան և ուղղակի միգրացիան փոխկապակցված են։ Հիմա, եթե այդ 220 հազար մարդը չկարողանա իր ընտանիքը պահել, կփորձի երկու կոպեկ ձեռք գցել և գնալ Եվրոպա»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ դա էլ, ի վերջո, կհանգեցնի միգրացիայի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



