Ցուրտ է, սառը ձյուն և փոթորիկ: Գիտեմ, կարծում ես թե խելագարվել եմ, չէ որ օրացույցով հիմա դեռ Հուլիսն է, շոք, բայց ոչ, իմ հոգու օրացույցում դադարել է Հուլիս լինել լոկ այն պահից, երբ ես հասկացա որ ինձ չես սիրում, գուցե երբեքել չես սիրել, բայց այսժամ իմ աշխարհում ցուրտ Փետրվարն է տիրում: Երևի այո, ճիշտ ես նկատել խենթացել եմ արդեն ես, խենթացել եմ անգութ սիրուց, ոչ թե խենթ էի հենց սկզբից: Հիմա զերծ ես իմ սիրուց, էլ ոչ մի բան մեզ չի կապում, թեպետ երբեք չերել կապել: Մի չարչարիր աղաչում եմ, քիչ խղճա ինձ, ինձ դա պետք չէ, փոքրիկ լինելը դա դեռ խեղճ չէ, դու արել ես ամենինչ, ինձ էլ պետք չէ քեզնից ոչինչ: Դու կոտրել ես այն թևերը, իմ թևերը, որոնք նոր էին աճում ուսիս, դու կոտրել ես իմ այն սիրտը, իմ այն սիրտը, որը նոր էր բուժվել վերքից և բաբախում էր լոկ քեզ համար, այնպես ինչպես նորածնի սիրտը կբաբախեր, դու կոտրել ես երջանկությանս կարծրատիպը, իմ սերը որը ծաղկել էր հենց քեզ համար և շինել ես պատնեշ ընտրելու իմ անհոգ կյանքը կամ քեզ.. Ես ընտրել էի քեզ և արի ու տես սխալվել էի, ես կորցրել եմ իմ ժպիտը, այն խենթ ծիծաղը, որը գրավում էր բոլորին, ես հիմա անզոր եմ, անզոր եմ ուղեղիս և սրտից վեճերին ականատես լինելուն: Գիտես, այնպես ինչպես դու սիրում ես աշունը առավել շատ ես սիրում էի գարունը, որովհետև այն ինձ պես պայծառ էր, ոչ գարունը միշտել կմնա պայծառ, ուղղակի ես դադարեցի այդպիսին լինելուց, սակայն միևնույն է ատում եմ աշունը, այն շատ մռայլ է, բայց պաշտում եմ անձրևը, քանզի այն հանրությանը տեսանելի չի դարձնում իմ արձունքները: Չէ, չեմ դադարի քեզ սիրել, չեմել կանչի, ես քեզ համար միևնույն էի, և դու էլ ինձ ետ չես բերի, ես չեմ կարող քեզ փոխել, ես սիրում եմ քեզ այդպիսին, իսկ դու սիրել չես սովորել, դու հասել ես քո ուզածին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել