12-18-րդ դարերում Ղրիմի բնակչության մեջ հայերը մեծամասնություն էին կազմում: Անգամ Ղրիմը կոչվել է Ծովային Հայաստան: Երբ 18-րդ դարավերջին Սոֆիա-Ավգուստա-Ֆրեդերիկա Հոհենհոլցը` նույն ինքը ռուսաց Եկատերինա Բ (Բ` դա նշանակում է երկրորդ, այլ բան չհասկանալ) կայսրուհին Գրիգորի Պոտյոմկինի հետ Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ (Հովսեփ արքեպիսկոպոս Արղության) հայաթափեց Ղրիմը, տեղի հայությունը, որ հիմնականում Անիից էր գաղթել, տեղափոխվեց Հյուսիսային Կովկաս և այնտեղ հիմնադրեց հինգ հայաքաղաք: Դրանից հետո միայն ռուսները հաստատվեցին Ղրիմում: Հետևաբար` այսօր ռուսական գործոնով արդարացնել Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումը` նշանակում է նաև արդարացնել թուրքին, պարսիկին, ադրբեջանցուն և վրացուն:
Չնայած` ուկրաինացիներն էլ Ղրիմի հարցում շատ ակնկալիքներ ունենալ չեն կարող: Առհասարակ, Ուկրաինա պետության գոյության համար խախոլները պիտի երախտապարտ լինեն Ռուսաստանին:
Ստացվում է` պատմականորեն Ղրիմի համար կարող են վիճարկել ուկրաինացիները, ռուսները, թաթարները, հայերը և իհարկե` հույները, քանզի վաղնջական ժամանակներից բնակվել են այնտեղ...
Սա կես-կատակ, կես-լուրջ վերլուծություն է, սակայն հեռու չէ ճշմարտությունից....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել