Մարդիկ, ովքեր այլևս կողքիս չեն, նշանակում է՝ ընկեր չէին. Անժելա Սարգսյանն անակնկալ է պատրաստելLife.panorama.am-ը գրում է.

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհի  Անժելա Սարգսյանը իր ակտիվ նորամուտը որոշել է նշել կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպած ռիթմիկ միջոցառմամբ: Life.panorama.am-ին տված բացառիկ հարցազրույցում Անժելա Սարգսյանը անդրադարձավ նոր ծրագրերին, հին ընկերներին ու որոշ չափով՝ առաջիկա անելիքներին:

-Անժելա,կարծեք թե մարտի 8-ին կանանց համար անակնկալ ունեք այո՞: Ինչի՞ նասին էխոսքը: Դուք ներկայանալու եք որպես հանդիսավա՞ր: Բեմո՞ւմ եք լինելու:

-Այո, մարտի 8-ին ժամը 19:00-ին գեղեցիկ միջոցառում կլինի Amigo latino club-ում: Երեկույթը ես եմ կազմակերպել, ինքս էլ կվարեմ ու, իհարկե, բոլորի հետ միասին լավ ժամանակ կանցկացնեմ…Բեմ չի լինելու, լատինաամերիկյան պարեր են լինելու, սիրով սպասում եմ նրանց, ովքեր սիրում են այդ մշակույթը:

-Հրավիրվածներ լինելո՞ւ են:

-Հրավիրել եմ միայն մոտ ընկերուհիներիս… Իսկ երեկույթին սիրով կսպասեմ իմ հանդիսատեսին, ով միշտ ցանկացել է ինձ հետ շփվել բեմից դուրս... Այստեղ մեր շփումն իրականանալի է, միասին մի լավ կպարենք և կուրախանանք…

-Դուք հիմա այդ ակումբո՞ւմ եք աշխատում:

-Ոչ, ակումբում չեմ աշխատում, պարզապես այնտեղ հաճախ եմ լինում ընկերներիս հետ… Սիրում եմ լատինաամերիկյան ռիթմեր…

-Ինչպե՞ս միտք ծագեց նման փարթի կազմակերպելու:

-Պարզապես փարթիների վերջերս շատ եմ մասնակցում, ինչից ելնելով՝ ինքս էլ ցանկացա կազմակերպել… Հուսամ, սրանով չեմ սահմանափակվի…

 
-Այսինքնհնարավո՞ր է ապրիլի 7-ին շարունակություն ունենա

-Հուսամ՝ զբաղվածությունս կների, որպեսզի ապրիլի 7-ին էլ կարողանամ որևէ բան կազմակերպել… Շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ…

-Հավանաբարօրը անակնկալներով լեցուն է լինելուՕրվա գլխավոր անակնկալը ո՞րըկլինի:

-Անակնկալի մասին եթե խոսեմ, այլևս անակնկալ չի լինի … Թող իսկապես մնա անակնկալ…

-Դուք փաստորեն մարտի 8-ը անցկացնելու եք ընկերների շրջապատում… Սիրո՞ւմ եքնվերներ ստանալ…

-Այո, փաստորեն անցկացնելու եմ այնպես, ինչպես ուզում եմ(ժպտում է)…Նվերներ սիրում եմ, բայց ոչ ծաղիկներ. ծաղկեփնջեր չեմ սիրում…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել