Ազնվությունս ենթադրում է մտահոգությունս ու զգացածս ցավը կիսեմ ընկերներիս հետ...

Փաստորեն ՀՀ 3 նախագահները կողմ արտահայտվեցին Մաքսային միությանը....Մի տարբերությամբ, որ Սերժը հիմա գործով գնում է Մաքսային, Ռոբը՝ ասում է ուղղությունը ճիշտ է, բայց ես պետք է տանեմ, Լևոնն էլ ասում է գնալուց կարգին ներկայացնենք Հայաստանը...

Սերժին ու Ռոբին չեմ անդրադառնալու, միայն կասեմ, որ հեռու չէ այն օրը, երբ ՀՀ Արդարադատության մուրճը իր ասելիքը կասի Հանուն Հայաստանի Հանրապետության դատավճռի ժամանակ, որոնցով այդ երկուսը և իրենց քաղաքական կողակիցներն ու փալանները դատապարտվելու են օրենքի ամբողջ խստությամբ....

Տեր-Պետրոսյանին առանձին եմ անդրադառնում, քանի որ դեռևս ՀՀ քաղաքացիներից մի մասի ընդդիմադիր տրամադրությունները սպասում են նրա ասելիքին....

Տեր-Պետրոսյանը այսօր ասեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է ու անգամ ասել է, որ Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև և այլն, և այլն....

Հիմա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Մաքսային միություն ՀՀ մտնելը անդառնալի չէ, այն կասեցնելու համար պետք է քաղաքացիական կեցվածք և պետության անկախության և Սահմանադրության հանդեպ կոնկրետ պատասխանատվություն, ու ինքս, ՀՀ մյուս արժանապատիվ, անկախության գիտակցություն ունեցող քաղաքացիների հետ ամեն ինչ անելու եմ, որ ՀՀ-ն չդառնա Մաքսային միության, ապաև՝ Եվրասիական միության անդամ...

Իսկ ինչ վերաբերվում էր նրան, որ Քոչարյանին մոռացանք Մարտի 1-ի հարցում, NO COMMENT, գնահատականը տվեք ինքներդ...

Հ.Գ. էլ չանդրադառնամ Ծառուկյանի Իվանաշվիլիից պակաս լինելու Տեր-Պետրոսյանի գնահատականին... Հարգելի Լևոն, մենակ մի բան կասեմ, գոնե Մարտի 1-ի օրով Ծառուկյանի ՊԱՏԳԱՄՆԵՐԻՆ մի անդրադարձեք, ՄԵՂՔ է....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել