Վերջերս մի հետաքրքիր հաղորդում նայեցի տիկնիկներ պատրաստողների մասին: Հաղորդման մեջ պատմում էին, թե ինչպես են վերջին տարիներին երեխա չունեցող կանայք իրենց համար տիկնիկներ գնում և խնամում այդ տիկնիկներին, այդ կերպ ինչ-որ չափով իրականացնելով իրենց մայրական դերը...երևույթը իհարկե շատ ցավալի է...բայց ինձ գրավեց մեկ այլ հանգամանք ևս, այդ տիկնիկները իսկական երեխաներից  «վախեցնելու» աստիճան չէին տարբերվում:Եթե նախօրոք չիմանաս, որ դա տիկնիկ է, երբեք չես մտածի, որ դա տիկնիկ է: Ներկայացնեմ ձեզ այդպիսի տիկնիկների մի քանի նկարներ, դատեք ինքներդ.

Ի դեպ այս տիկնիկները բավականին թանկ են, և այս «հաճույքը» իրենց կարողանում են թույլ տալ հարուստ ընտանիքների կանայք: Իսկ մի՞թե չի կարելի այդքան գումար տիկնիկի և նրան խնամելու վրա ծախսելու փոխարեն, երեխա որդեգրել և այդ փոքրիկին տալ սերն ու ջերմությունը, երջանկանալ և երջանկացնել ևս մեկ երեխայի.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել