Lurer.com-ը գրում է.

Փետրվարի 28-ին, ժամը 16.00-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 74 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Նելլի Ս.-ին, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 28-ին, ժամը 21.10-ին, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 117 շենքի դիմաց իրար են բախվել 1960 թ. ծնված Ռոբերտ Տոնոյանի «ՎԱԶ-2107» և 1976 թ. ծնված Արտյոմ Գ.-ի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:

Քննությունը վարում է քննչական բաժանմունքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել