Lurer.com-ը գրում է.
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1.700 կրակոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ&nb sp; ՊՆ մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=131892&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



