Մենք բոլորս թեթևացած շունչ քաշեցինք, երբ իմացանք, որ ռուսական իշխանությունները ընդառաջել են հայրենական իշխանույուններին և մոտ երկու հարյուր հազար հայաստանցի չի արտաքսվի ՌԴ-ից Հայաստան: Կարելի է ասել երջանիկ ենք, որ ինչ-որ ձևեր գտնվելու են, որ մերոնք կարողանան գնալ արտագնա աշխատանքի ..... Սա բնական է. ի վերջո ամեն գնացող գոնե մեկ ընտանիքի օրվա հացի հարցն է լուծում այդպիսով, ու թեթևացնում սեփական երկրի իշխանությունների պատասխանատվությունը՝ սեփական քաղաքացիների հանդեպ քչից-շատից բարեկեցիկ կյանք ապահովելու առումով .... Սակայն մի բան է ինձ հետաքրքրում: Մի քիչ շա՞տ չենք օրինակ կառավարության կոմպիտենցիայի մեջ գտնվող պատասխանատվություն վերցնում մեր ուսերին ու ... ավելի «շփացնում» նույն կառավարությանը, որ ասենք կիսաքաղց ժողովրդի առկայությամբ գրեթե մեկ միլիարդ դրամ է հատկացնում նոր ծառայողական մեքենաներ գնելու համար ... Դե կներեք, էլի .... ոնց կարելի էր նոր մեքենաներ չվարեիք ... իսկ ո՞ր արածի համար էիք արժանի այդ նոր մեքենաներին .... սեփական անհեռատեսությա՞ն, սխալ քաղաքականությա՞ն, երկիրը աբսուրդի թատրոնի վերածելո՞ւ, թե ամեն արժեք ու նվիրական բան լղոզելու, հողին հավասարեցնելու ժողովրդին այսօրինակ վիճակի հասցնելու ..... Ինչ որ է: Հայաթափվող Հայաստանի համար Պուտինն ավելի էր մտածում և ուզեց արհեստական ներգաղթ կազմակերպել ու երկրի բնակչությունն ավելացնել միանգամից մոտ երկու հարյուր հազարով: Իսկ մենք ամեն գնով դրա դեմն առանք ... Ախր խեղճ մարդն ինչ իմանար, որ մի քանի տարի է պահանջվել մեր կառավարությանը այդ երկու հարյուր հազարից ազատվելու համար, ինչ իմանար, որ դրանք հենց այն նույն զանգվածն է, որ կարող էր հեղափոխություն անել, ու այդ սարսափից մղված ՀՀ կառավարությունն օր ու գիշեր տքնեց, որ այդ զանգվածը դուրս գա երկրից լքի սեփական հայրենիքը. ի՞նչ իմանար Պուտինը, որ Երևանում ոմանք մտածում են` «Չկա հայ, չկա Հայկական հարց» տրամաբանությամբ` չկա բնակչություն, չկան սոցիալական տնտեսական ու այլ խնդիրներ: Մարդն ուզում էր, որ գոնե իր հարավային Ֆոր-պոստում զորքից բացի, տեղացիների թիվն էլ ավելի լինի .... բայց մենք չենք ուզում այդ է անհեթեթը ... Ու հիմա երջանիկ ենք ձեռք բերածով, հասած հաջողությամբ ու տարփողում ենք այն աջ ու ձախ` վայելելով նոր ծառայողական մեքենաներն ու ախորժակ պահելով աղճատված Գառնու ճատարի մոտ կառուցվելիք սրճարանում գաթայով սուրճ ըմբոշխնելու. երևի Տրդատ Ա և մյուս հայոց արքաները իրենց գերեզմաններում շուռ են եկել այս մասին իմանալով, իսկ Հայկ Նահապետն էլ փոշմանել է, որ հաղթեց Բելին ու հիմնեց այս ազգը:
Նյութի աղբյուր՝ http://yaposts.blogspot.com/2014/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել