Tert.am-ը գրում է.

Անկախ նրանց, թե Ուկրաինան ինչ որոշում կկայացնի Եվրոպական Միության և Մաքսային միությանն անդամակցելու հարցում, Հայաստանը շահագրգիռ է շարունակելու դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ-ն շահագրգիռ է, որպեսզի Ուկրաինայում առաջացած ճգնաժամը խաղաղ լուծում ստանա: «Խնդիրն այն չէ, որ մենք ընդհատել ենք ու նորից պետք է սկսենք: Դա Ուկրաինայի ընտրությունն է, և անկախ դրանից մենք Ուկրաինայի հետ մեր հարաբերությունները շարունակելու ենք»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել