Life.panorama.am-ը գրում է.

Հայկական շոուբիզնեսում հիմնականում իշխում են կապերն ու ծանոթությունները. Մարտա Կիրակոսյան

Շուրջ երեք ամիս առաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որի շրջանակներում հանդես եկավ նաև երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ում համար մյուզիքլը  ստեղծագործական երկար դադարից հետո դարձավ երգարվեստ վերադառնալու այցեքարտ: Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ երկար դադարի, մյուզիքլում խաղալու, շոուբիզնեսյան կյանքի և նոր ծրագրերի մասին:

Սիրո կամուրջ» մյուզիքլը ձերերկար տարիների լռությունից հետո վերածնունդի 

պեսմի բան եղավկարելի՞ է համարելոր սրանով նշանավորվեց ձեր վերադարձը

երգարվեստ:

-Այո, «Սիրո կամուրջն» ինձ համար վերածնունդ էր: Ինչպես արդեն նշել եմ, այս նախագծին մասնակցելու առաջարկն ինձ հետաքրքիր թվաց, հետևաբար չմերժեցի: Մասնակցելուց հետո հասկացա, որ պետք է ավելի լրջորեն վերաբերվեմ իմ արվեստին: Շնորհակալ եմ «ART TEAM» ընկերությանը և «Շարմ» հոլդինգին. նրանց շնորհիվ Հայաստանում տեղի ունեցավ մի բան, որի կարիքն ուներ թե´ հանդիսատեսը, և թե մյուզիքլին մասնակցող ողջ անձնակազմը:

Նշել եքոր մյուզիքլը ձեզ հնարավորություն տվեց դրսևորել նաեւ ձեր պարային և

դերասանական հատկություններըհնարավո՞ր էոր սկսեք լրջորեն աշխատանքներ

տանել այս երկու ուղղությամբօրինակսկսեք խաղալ թատրոնումկամ կինոյում,

կամմիգուցեսերիալում:

-Երգից բացի ինձ միշտ սրտամոտ է եղել երաժշտության և արվեստի հետ կապված ցանկացած բան, օրինակ` թատրոնը, պարը և այլն: Կարծում եմ, որ ցանկացած մեկը, ով պատրաստվում է մտնել արվեստի բնագավառ, պետք է ունենա բարձր ինտելեկտ, ճաշակ, լինի ինքն իր հանդեպ խստապահանջ, տիրապետի պարարվեստի և դերասանական արվեստի նրբություններին: Այդ դպրոցը ես ինչ-որ չափով անցել եմ և հիմա էլ անցնում եմ ու դեռ շատ կանցնեմ: Այս առումով երախտապարտ եմ Նադեժդա Սարգսյանին, Արթուր Գրիգորյանին և «Սիրո կամուրջ» մյուզիքլի գլխավոր ռեժիսոր Վահան Բադալյանին: Իսկ ինչ վերաբերում է կինոյում կամ թատրոնում խաղալուն, դեռ այդպիսի առաջարկ չեմ ստացել: Եթե այնպիսի առաջարկ լինի, որ համոզված լինեմ`իմն է, ինչու՞ ոչ`կհամաձայվեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել