Հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը ավելին է եղել, քան ժամանողներինըPanorama.am-ը գրում է.

«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2014 թվականի հունվարին ավելին է եղել, քան ժամանողներինը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2014թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 128 986 ուղևոր` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 112 382 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 61423 մարդ` 2013 թվականի 52269-ի դիմաց, իսկ հունվարին մեկնել է 67563 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 7450-ով ավելի է:

Հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 1006 տոննա բեռ, իսկ 2013թ-ի հունվարին` 819 տոննա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել