«Մեր թերթի երեկվա համարում գրել էինք, որ «Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ 

Մեր թերթին տված հարցազրույցում Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշել է, որ Հրազդանի կիրճում չի կարելի թունավոր թափոններ կուտակել, քանի որ կարող է Երևանին սնուցող աղբյուրները թունավորել։ 
Երեկ «Ռուսալ Արմենալը» արձագանքել է մեր հոդվածին։ Ընկերությունը պնդում է, որ գործարանը չի սպառնում շրջակա միջավայրին։

«Ռուսալ Արմենալ»-ից հայտարարել են, որ տեղամասը ստեղծվում է համապատասխան ՀՀ բնապահպանական օրենսդրության բոլոր պահանջների։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Ստեղծվող տեղամասը գտնվելու է հենց գործարանի տարածքում, այլ ոչ Հրազդան գետի կիրճում, ինչպես պնդում են իրականությունը խեղաթյուրող ԶԼՄ-ները։ Այդ տեղամասը ունենալու է 3300 քմ մակերես, այսինքն ոչ թե դառնալու է «թափոնների գերեզմանոց», այլ լինելու է ոչ մեծ մարզահրապարակի չափ։ Տեղամասում պահեստավորվող փայլաթիթեղի գլանման արտադրության թափոնները, որի ընթացքում չեն օգտագործվում թունավոր նյութեր, այստեղ պետք է գտնվեն ժամանակավոր, մինչև նրանց հանրապետական մասնագիտացված պոլիգոն տեղափոխելը»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել