Ilur.am-ը գրում է.
Այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստ Արսեն Օհանյանի բնակարանում: Քաղաքացու տուն խուզարկության էին եկել հինգ ոստիկան: Օհանյանը գրում է, որ «սա շինծու մի գործողություն էր, հերթական անգամ ինձ և իմ նման մարդկանց վախացնելու կամ զգուշացնելու համար: Թե ինչի հենց էսօր, ենթադրում եմ որ կապված ա վաղվա՝ Մարտի 1-ի հանրահավաքի, կամ միգուցե իմ էս վերջերս ֆեյբուքում գրված ստատուսներիս՝ ակեր, շշեր և հեղափոխության համար անհրաժեշտ այլ պարագաներ հավաքելու, հետ»:
Ներկայացնում ենք դեպքի մանրամասները, որոնք Արսեն Օհանյանը հրապարակել է ֆեյսբուքում: Օհանյանը նաև տեսանկարահանել է խուզարկությունը:
«Ուրեմն այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում մեր տուն են այցելում 5 ոստիկաններ, 3-ը քաղաքացիական համազգեստով, 2-ը՝ ոստիկանական: Ներկայացնում են Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Հարթենյանի մեր բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշումը: Որոշման մեջ նշված էր, որ Դավթաշեն 1-ին փողոց 1-ին նրբանցք 24 տուն հասցեում գողություն է կատարվել և, մեջբերում եմ «2014թ փետրվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնից Մաշտոցի քննչական բաժին գրություն է ստացվել, համաձայն որի սույն քրեական գործով օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Արսեն Նորիկի Օհանյանը /ծնված 14.06.1985թվականին, բնակվող քաղաք Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, 4Ա շենք, բնակարան 64/, իսկ գողոնը հնարավոր է թաքցրած լինի իր բնակության վայրում կամ դրան կից օժանդակ շինություններում»: Բնականաբար մեր տանից ոչինչ չգտան և մոտ 10:15-ի սահմաններում հեռացան:
Դե երեխային էլ պարզ ա, որ սա շինծու մի գործողություն էր, հերթական անգամ ինձ և իմ նման մարդկանց վախացնելու կամ զգուշացնելու համար: Թե ինչի հենց էսօր, ենթադրում եմ որ կապված ա վաղվա՝ Մարտի 1-ի հանրահավաքի, կամ միգուցե իմ էս վերջերս ֆեյբուքում գրված ստատուսներիս՝ ակեր, շշեր և հեղափոխության համար անհրաժեշտ այլ պարագաներ հավաքելու, հետ :Բայց ախր էսքան փնթի գործ կլինի, որ սրանք են անում: Ախր չեն ուզում հասկանան, որ նման մեթոդներով ինձ ու իմ գաղափարակից ընկերներին չեն վախեցնի, հետ չեն պահի ռեժիմի տապալման և արդարության հաստատման գործից: Հակառակը. ավելի եմ ամրապնդվում ու հասկանում եմ, որ ճիշտ ուղու վրա եմ: Գիտեմ, որ ինձ կարան ծեծեն, կարան դատեն, բայց դա ինձ ու իմ նմաններին չի կանգնեցնում: Չենք վախենում ոչ մեկից ու ոչինչից:
- See more at: http://www.ilur.am/news/view/25598.html#sthash.NCet6OZB.DhVavlWf.dpuf