«Հրապարակ»-ը գրում է.

«Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ այս օրերին, երբ բավական կոշտ «պալեմիկա» է ընթանում ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև՝ Ղրիմի և Սևաստոպոլի նավատորմիղի «շարժի» շուրջ, երբ Ռուսաստանն այդ սահմանի վրա լուրջ ռազմական տեխնիկա է մոտեցրել, զուգահեռաբար՝ Հայաստանի ու Ղարաբաղի ողջ սահմանով մեկ՝ չորս շարքով Ադրբեջանն է զինտեխնիկա շարել, արդեն մի քանի օր, որպեսզի եթե հանկարծ ինչ-ինչ զարգացումներ լինեն ուկրաինական «ֆրոնտում», իրենք «պատրաստ» լինեն։ Մերոնք նույնպես շատ աչալուրջ հետևում են այդ շարժերին։

 Ի դեպ, համաշխարհային փորձագետների հոռետես մասը խոսում է հնարավոր երրորդ համաշխարհայինի մասին, լավատեսները գտնում են, որ Արևմուտքը կրկին շատ նրբագեղ կաշխատի Ղրիմում, ինչպես աշխատեց Մայդանում, ու ոչինչ էլ չի լինի»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել