Սիրելի՛ հայրենակիցներ.
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղղակի խեղդվում է իր գործած սխալների հորձանուտում:
Տարբեր ժամանակներում, ամենատարբեր հարցերի շուրջ բաց ու փակ նամակների, ասուլիսների, հարցազրույցների տեսքով փորձեցինք համագործակցության եզրեր փնտրել հայրենի իշխանությունների հետ խնդրելով, օգնության ձեռք մեկնելով եւ ապա պահանջելով ու ստիպելով...
Ո՛չ մի դրական տեղաշարժ չէղավ: Փոխարենը՝ իրենք իրենց «էշը ձիու տեղ քշեցին»: 
Ոչ մեկը չփորձեց օգտվել ընձեռնված հնարավորություններից: Դրա հակառակը կա. դավադրաբար ոչնչացնում են իրենց ճանապարհին խանգարող ամեն մի սրբություն:
Հայաստանի նախարարական գրեթե բոլոր գերատեսչությունները պարտադիր գործեցին սխալների շրջանակներում՝ չընդունելով ոչ մի համագործակցության եզր:
Հիմա ես ինքս ինձ հարց եմ տալիս. «Լավ, ի՞նչն է մեզ պակասում ՀԱՅ մնալուն: Ո՞վ է մեզանից լավը: Ինչու՞ դեռ չկարողացանք հասկանալ, որ փոքր ազգերը ինքնապահպանմա՛ն, այլ ոչ ինքնահրկիզման կարիք ունեն:
Մի քանի ամիսների ընթացքում կառավարությունը տարբեր որոշումներով հրաման արձակեց. քանդել «Փակ շուկան», «աղբանոցի» վերածել «Մաշտոցի պուրակը», «ՊՂԾԵԼ ԳԱՌՆԻՆ», քանդել «Հայաստանի օդային դարպաս հանդիսացող ԶՎԱՐԹՆՈՑ օդակայանը», «Թռչկանի ջրվեժը», «Թեղուտը» եւ այլն, եւ այլն... 
Դուրս եկանք պայքարի, որոշ դեպքերում հաջողեցինք, որոշ դեպքերում ցավոք...
Ո՜վ այրեր Հայոց...
Լավ, էս ի՞նչ ծրագիր է որ էսպես խոհեմաբար ու պարտաճանաչությամբ կատարում եք: Ումի՞ց էք վախենում: Ախր մենք Ձեր կողքին կլինեինք առաջին իսկ կանչի դեպքում: Ինչու՞ շլացաք օտարի կեղտոտ փողերի փայլից, ախր դա հավերժական չէ, ախր Մակեդոնացին էլ նույնիսկ իր հետ ոչինչ չտարավ...
Ո՞վ է պարտադրում, որտեղի՞ց է գալիս եւ ինչո՞ւ ենք այսպես հնազանդվում հանդում խոտ արածող էշի նման:
Ո՞ւր է մեր արժանապատվությունը, ՀԱՅԻ ազգային արժանապատվությունը, որ Սարդարապատում ու Շուշիում այն պահելու համար մեր հայրերն ու պապերը ապտակեցին թշնամուն ու սթափեցրին... որ այլեւս մեզ հետ խաղերի լեզվով չխոսեն... այն արժանապատվությունը, որ դարերով ՀԱՅԻՆ ՀԱՅ պահեց:
Այլեւս այսպես անհնար է... պայքարի բոլոր ձեւերն այլեւս սպառվել է: 
Ամեն օր ահագնացող արտագաղթը սպառնում է՝ Հայրենիքին ոչնչացում: 
Խաղատներում ու բառերում անիմաստ փողեր վատնելու փոխարեն Հայրենիքին օգնեք, որ օտար ղեկավարների մոտ ձեզ փոքրը չզգաք: Որ ձեզանից էլ հաղթանակած երկրի հոտ փչի...
Անխնա ոտնատակ էք տալիս դարավոր մշակույթը, որ մեր պապերի արյուն-քրտինքով կառուցվեց:
Անխնա կերպով սերունդ էք փչացնում՝ մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, բանակում ու մեծ կյանք մտնելու շեմին... Հասկանում եմ նաեւ, որ անխելք մարդուն հեշտ է ղեկավարել, բայց սա այդ դեպքը չէ, սա ձեր ժողովուրդն է ու ձեր մի մասնիկը, ձեզ փոխարինողը... Անխնա սերունդ էք փչացնում հեռուստաեթերներից, Հայրենիք ներմուծված կամ հենց Հայրենիքում ստեղծված անիմաստ գովազդներով, սերիալներով, սուտ տեղեկատվությամբ ու ...
Գիտակցված կերպով, անգիտակից մահվան էք դատապարտում հայրենի ժողովրդին՝ սպառնալով դանդաղ մահվան: 
Լավ, ես ապշում եմ նույնիսկ այդ մտքից էլ ու՞ր մնաց իրագործեմ:
Պարոննե՛ր ու տիկնայք այրեր Հայոց Աշխարհիս արդեն հերիք է, արդեն հնարավոր չէ: Չափն էլ սահման ունի... Ժողովուրդը Երկիրը լքում է ձեզանից զզված, բայց խռոված՝ Հայրենիքից: Լավ Հայրենիքն ի՞նչ անի, որ իր ղեկավարները ծախու եւ վաշխառու կտրիճներ ու իգիթներ են:
Մի՛ թույլ տվեք, որ թեկուզ մեր մտքերի մեջ օրը բացվելուն պես մինչեւ մութն ընկնելը հանկարծ հիշատակենք ձեր սրբություններին:
Լավ, ինչքա՞ն կարելի է, մինչեւ ու՞ր...
Սթափվե՛ք վերջապես: Անեծքի տակ էք մտել արդեն: 
Այսպես այլեւս անհնար է...
Մի օր անպայման կզղջաք, բայց չավոք ուշ կլինի...
Ես իմ սերունդի անունից պահանջում եմ. «ՄՈՏ ԿԱՆԳՆԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՈՒ ԼՍԵՔ ՆՐԱ ՍՐՏԻ ՏՐՈՓՅՈՒՆն ՈՒ ՀԱՍՏԱՏ ՉԵՔ ՍԽԱԼՎԻ»...
ԲԼՈԳԵՐ՝ Արա Նախշքարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել