Երբ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ բարձր ձայնով արտաբերում եք «երկիրը երկիր չի» անիմաստ նախադասությունը, հենց նույն պահին, նույն բարձրությամբ հայելու առաջ արտասանեք՝ «ես վատ քաղաքացի եմ» ավելի տեղին նախադասությունը, որպեսզի վերականգնեք ձեր կողմից խեղված արդարությունը...

Երբ սրտացավ չեք, երբ քաղաքացու ձեր պարտքը փաթաթում եք, հողի վզին, դուք զրկվում եք մեր երկրի՝ Հայաստանի հանրապետության քաղաքացի լինելուց...

Քենեդին մի թևավոր խոսք է ասել, որը բոլոր պետությունների քաղաքացիները պետք է դաջեն իրենց մտքում.

«Մի հարցրու, թե ինչ է արել երկիրը քեզ համար, այլ ասա, թե դու ինչ կարող ես անել քո երկրի համար.....»

Իհարկե մտածող մարդիկ հասկացան, որ երկիր ասվածը ժամանակավորապես երկիրը բռնազավթած իշխանություններին չի վերաբերվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել