Թեև ես չեմ ճանաչում Բեռնար Շալանդին, ծանոթ չեմ նաև նրա մարզչական գործունեությանը, սակայն ներքին ձայնս, ինտուիցիան ինձ հուշում են, որ մենք այլևս մեր հավաքականի հետ ընթանում ենք կանաչ ճանապարհով:
Ռուբեն Հայրապետյանը նորից խոսեց հավաքականի հավակնություններից ու նորից առանց ավելորդ համեստության: Ես էլ որպես երկրպագու ամբողջությամբ չեմ ընդունում նրա քաղաքականությունը ֆուտբոլում, բայց եկեք խոստովանենք, որ հալալ ա Ռուբեն Հայրապետյանին էլ, Վարդան Մինասյանին էլ. ժամանակի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ այս երկու անձնավորությունների անունը ոսկե տառերով կգրեն` որպես Հայաստանի 3-րդ Հանրապետությունում ֆուտբոլը կայացնողների... Մի՞թե հեշտ է 2.5 միլիոնանոց և «առանց նավթ ու գազ ունեցող» (Հայրապետյանի խոսքերով) երկրից կազմավորել ֆուտբոլի ազգային հավաքական, ով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կլինի 30-րդը, նմանօրինակ երկրորդը կարա ինչ-որ մեկը մատնացույց անի:
Ինչքան հաճելի է` համապատասխան աղբյուրից պաշտոնապես լսել, որ մենք այլևս չենք վճարում առաջատար հավաքականների հետ ընկերական հանդիպում անցկացնելու «պատվին» արժանանալու համար, ճիշտ հակառակը` մի բան էլ իրենք են մեզ գումար տալիս, որ մեր Արազը, Յուրան, Հենոն, Վարոն Հարոյան և մյուսները «լայաղ» անեն խաղալ Լյովի սաների հետ:  
Իսկ նրանք, ովքեր շարունակեն ասել, թե Ֆուտբոլը Հայրապետյանի համար բիզնեսա, ես կհակադարձեմ. Հետո ի՞նչ: Իսկ դուք կանեի՞ք ինչ-որ բան, եթե դրանից օգուտ չունենայիք: Իհարկե ոչ, չկա այս մոլորակի վրա գեթ մեկ բանական էակ, որ իր որևէ գործունեության(սեր, հավատք, բարեգործություն, հասարակական գործունեություն) հիմքում օգուտ, շահ չտեսնի:
Միտքս ավարտեմ ֆրանսիացի մարքեթոլոգ Ժան Ժակ Լամբենից մեջբերումով. «Բնությունը մարդկանց համար սահմանել է կյանքից փոխհատուցում ստանալու ցանկություն: Յուրաքանչյուր անհատ ունի իր անձնական շահագրգռվածությունը, որն ի վերջո լինում է ի բարօրություն ամբողջ հասարակության»...
Հ. Գ. Չենք մոռանում ստատուսի բուն իմաստը` ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ, ԱՌԱՋ ԱՐԱԶ ՕԶԲԻԼԻՍ, դեպի հաղթանակներ ու դեպի ՖԻՖԱ-ի առաջին հորիզոնական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել