Այսօր թերթերից մեկում (թերթի անունը չեմ նշի, որ իրենք միայնության մեջ մի քիչ վատ զգան իրենց), որտեղ ծաղրական հոդված էր, թե՞ ինչպես կարող է 12 տարեկան երեխան առաջին գծում զենք մատակարարել, կամ ինչ պետք է մատակարարի, եթե ոչ ջրովի պիստալետ և այլն, չեմ ուզում հոդվածն այստեղ զետեղել ամբողջությամբ. իհարկե, բոլորս հասկանում ենք, որ այս հոդվածը նվիրված էր Տարոն Մարգարյանին, ես չեմ փորձի գուշակել՝ եղե՞լ է Տարոն Մարգարյանը ռազմաճակատում, թե չի եղել, այդ մասին պատմությունը կվկայի հետագայում: Քանի խոսել եմ պատմության մասին, այդ թերթի խմբագիրներին կխնդրեմ, որ ուշադիր, հականե-հանվանե նայեն պատմության էջերը ու իրենց համար մի քիչ նոր աշխարհ բացահայտեն, այդ նոր աշխարհում այդ հոդվածի հեղինակը կպարզի, որ դարերի խորքից մինչև Արցախյան հերոսամարտ առաջին գծում հերոսաբար մարտնչել են անգամ երեխաներ: Իրենց այդ հոդվածով նրանք ընդհանրացրել են ամեն ինչ ու նսեմացրել են այդ երեխաների արիությունը ու անարգել են նրանց հիշատակը: Պետք չի քաղաքական միտումներով ուղղակի անցնել հերոսական էջերի վրայով:



