Tert.am-ը գրում է.
18։00 Վիկտոր Յանուկովիչը, անդրադառնալով Ռուսաստանի քայլերին, ասել է, որ Ռուսաստանը պետք է և պարտավոր է գործել։ «Իմանալով Պուտինի բնավորությունը՝ զարմանում եմ, թե ինչու է այսքան ժամանակ նա լռում»,-ասել է նա։
17:47 Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչը մայիսի 25-ին նախատեսված նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումն անօրինական է համարել և նշել, որ չի մասնակցի դրանց։
Յանուկովիչը նաև նշել է, որ Ռուսաստանի իշխանություններին չի դիմի՝ ռազմական օգնություն ստանալու խնդրանքով։
«Ես կարծում եմ, որ ցանկացած ռազմական միջամտություն անընդունելի է։ Ուկրաինան պետք է միասնական և անբաժանելի մնա»,-ասել է նա։
Յանուկովիչը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել։ Նա պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ, սակայն երբ դա տեղի կունենա, հայտնի չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ