Դեպի «Եվրո-2016». ո՞վ է գլխավորելու Հայաստանի հավաքականըPanorama.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն երկար ժամանակ է, ինչ մնացել է առանց գլխավոր մարզչի: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացել է, որ այսօր կհրապարակի նոր գլխավոր մարզչի անունը, ում գլխավորությամբ մեր ընտրանին կնախապատրաստվի մարտի 5-ին Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում Ռուսաստանի ազգային թիմի հետ կայանալիք ստուգողական խաղին:

Հայաստանի ու Ռուսաստանի ընտրանիները տարբեր նպատակներ են հետապնդում: Եթե Ֆաբիո Կապելլոն այս խաղի օգնությամբ պետք է հասկանա, թե որ ֆուտբոլիստները պետք է մեկնեն Բրազիլիա` մասնակցելու աշխարհի 2014 թ. առաջնությանը, ապա Հայաստանի հավաքականը նոր մարզչի ղեկավարությամբ պետք է ձևավորի այն խաղը, որը պետք է ցուցադրի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլում` Ֆրանսիայում կայանալիք եզրափակիչ փուլի ուղեգրի նվաճմանը հասնելու համար:

Մեր ազգային թիմը հասցրել է հակադիր զգացումներ պարգևել երկրպագուներին. փայլուն խաղերին հետևել են անսպասելի ձախողումները, որոնց պատճառով արդեն երկու ընտրական փուլ է` կանգ ենք առնում եզրափակիչ մեկնող գնացքի դռան առջև` չկարողանալով բացել այն: Զգացվում էր, որ թիմը կայուն խաղ չի ցուցադրում և կայուն արդյունքներ չի գրանցում: Բայց նման իրավիճակը չէր կարող շարունակվել 2 ընտրական փուլ: Պարզ էր դառնում, որ եկել է մարզչական շտաբում փոփոխություններ կատարելու ժամանակը: Հավանաբար, դրանում համոզված էր նաև Վարդան Մինասյանը, ով որոշեց հեռանալ ազգային թիմից և ճանապարհ բացել այլ մասնագետի առջև: Ասվածը չի նշանակում, որ փորձում ենք քննադատել նրան: Ամենևին: Նա կատարեց այն, ինչ ի վիճակի էր, կատարեց մեծ նվիրվածությամբ, որի համար բոլոր երկրպագուները շնորհակալ են նրան: Բայց նույնիսկ նվիրվածության նման պայմաններում անհրաժեշտ է նայել առաջ` հուսալով, որ Վարդան Մինասյանը դեռ կշարունակի սովորել ու ապագայում նոր գիտելիքներով կրկին կվերադառնա հավաքական` մեր ազգային թիմի պատմության մեջ նոր ու հաղթական էջ գրելու համար:

«Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանության արդյունքում մեր ընտրանին հայտնվել է անչափ բարդ խմբում: Այստեղ եզրափակչի ուղեգրի համար պայքարին լիարժեք միանալու համար մեր երկրի գլխավոր թիմը պետք է կարողանա գերազանցել այնպիսի թիմերի, ինչպիսին են Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի ու Ալբանիայի ընտրանիները: Հայաստանյան ազգային թիմը հաշվարկից դուրս կհանդիպի նաև առաջնության եզրափակչի կազմակերպչի` Ֆրանսիայի հավաքականի հետ:

Անկախ վիճակահանության արդյունքներից, մեր ֆուտբոլասերները լավատեսությամբ են նայում ապագային և մեր թղթակցի հետ զրույցում խորհում են նաև այն թեմայի շուրջ, թե ով պետք է Հայաստանի հավաքականին առաջնորդի դեպի Ֆրանսիա:

Արթուր ԱՎԱՆՅԱՆ (գործարար).- Ես կցանկանայի հավաքականի ղեկին տեսնել արտասահմանցի այնպիսի մարզչի, ով բարձրակարգ թիմերում աշխատանքի փորձ ունի, այնպիսի մարզչի, ինչպիսին է, օրինակ Գվարդիոլան: Բայց լինելով իրատես` կցանկանայի, որ Վարդան Մինասյանը շարունակեր մարզել ազգային թիմը: Մեր ընտրանին իրական հնարավորություններ ունի` մտնելու «Եվրո-2016»-ի եզրափակիչ, սակայն այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն լավ և կայուն խաղի ցուցադրման դեպքում: Այսպիսի խմբում սխալներն ու սայթաքումները կարող են ճակատագրական դեր կատարել: Դանիացիների հետ մրցակցությունում հաղթանակի փորձ ունենք, ուստի կարծում եմ, որ երկրորդ տեղը միանգաման ռեալ է և համապատասխանում է մեր հավաքականի հնարավորություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել