Esem.am-ը գրում է.
Ամերիկաբնակ երգչուհի Անի Քրիստին այս տարի նշում է բեմական գործունեության 15 ամյակը: Տևական լռությունից հետո երգչուհին գործի է անցել. նոր ֆոտոշարքին, տեսահոլովակներին կհաջորդի նրա մենահամերգն ԱՄՆ-ում:
Իմիջային փոփոխություն ենթարկված երգչուհին մայրսի 15-ին ԱՄՆ «Ալեքս» թատրոնում հանդիսատեսին կներկայանա հին ու նոր երգերով` փորձելով փոխանցել իր «Սիրո զգացմունքները»:

«Սա Միացյալ Նահանգներում իմ առաջին մենահամերգն է, որը նվիրված է իմ բեմական գործունեության 15 ամյակին: Ներկայացնելու եմ իմ արդեն իսկ ճանաչված ու սիրված երգերը, սակայն կլինեն նաև պրեմիերաներ,- ESem.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, ով նշեց, որ համերգային ծրագիրը հագեցած է լինելու անակնկալներով: -Դեռ որոշ ժամանակ ունեմ պատրաստվելու համար, անակնկալներով լի երեկո է լինելու, կարծում եմ, հետաքրքիր ժամանակ կանցկացնենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ