Lragir.am-ը գրում է.
Ինտերֆաքսը հայտնում է, որ Ռուսաստանի Պետդումա է ներկայացվել երկու օրինագիծ: Դրանիցից մեկը թույլ է տալիս պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհել դրա ցանկությունն ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին: Օրինագիծը նախատեսում է, որ քաղաքացիության համար նրանցից այլեւս չի պահանջվի Ռուսաստանում երարատեւ բնակության փաստ, չի պահանջվի հրաժարվել Ուկրաինայի քաղաքացիությունից, չի պահանջվի պետտուրք եւ չի պահանջվի գոյության միջոցների մասին տեղեկատվություն:
Օրինագծի հեղինակները չեն թաքցնում, որ այն ուղղված է Ուկրաինայի ռուսալեզու բնակչությանն օգնելուն:
Մյուս օրինագիծը վերաբերում է այլ պետության տարածքը Ռուսաստանի կազմ ներառելուն եւ նախատեսում է նաեւ այդ կարգի պարզեցում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: Օրինագծում նշվում է, որ միավորման մասին որոշումը կարող է կայացվել հանրաքվեի հիման վրա, եթե հնարավոր չէ միջազգային պայմանագիր կնքել «օտարերկրյա պետությունում էֆեկտիվ սուվերեն իշխանության բացակայության պատճառով»:
Այդ օրինագծերի մշակման եւ ներկայացման մասին Սեւաստոպոլում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Սպրավեդլիվայա Ռոսիա կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որ ՌԴ այլ պատգամավորների հետ ժամանել է Ղրիմ:



