Եթե վարչախումբն իսկապես մտածեր կենսաթոշակառուների կյանքի որակը բարձրացնելու մասին, ինչը, բնականաբար, ֆանտաստիկայի ոլորտից կլիներ, ապա պետք է պարտադիր կուտակայինի բարեփոխումն անցկացներ մի քանի փուլով՝ սկսելով 50 և ավելի տարեկան քաղաքացիներից: Ընդ որում՝ քաղաքացիներից պահելով նրանց մաքուր աշխատավարձի ընդամենը 2,5 տոկոսը՝ մնացած 7,5-ն ավելացնելով ինքը՝ անկախ աշխատավարձերի չափից: Եթե առաջին հինգ տարում հաջողություն գրանցվեր, ապա կարող էր ամեն հաջորդ տարի մեկ տարով իջեցներ պարտադիր տարիքի սահմանը: Այդ դեպքում մարդիկ արդյունք կտեսնեին և կհավատային բարեփոխումներին: Իսկ այն, ինչ արվում է այսօր՝ քաղաքացիների հաշվին բյուջեի ճեղքերը լցնելու փորձ է միայն և ոչ ավելի՝ մեծ ու փուչ խոսքերի տեղատարափի ներքո:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201239660664502?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



