Համաձայն 2002 թ.-ին անցկացրած հետազոտությունների՝ միջին վիճակագրական կինը մեկ օրում ուտում է 24 մգ շրթներկ:
Եթե ենթադրենք, որ կանայք շրթունքները ներկում են շաբաթական 5 օր՝ մինչև 55 տարեկան, ապա ստացվում է, որ յուրաքանչյուր կին, իր ողջ կյանքի ընթացքում «ուտում է» 350 գ. շրթներկ:
2012 թ.-ի Կոսմետիկայի կարգավորման միջազգային ICCR համագործակցության անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ 113 տարբեր շրթներկերից 37%-ի բաղադրության մեջ առկա է նորմայից ավել կապար: Նույնիսկ այդքան քիչ քանակությունը կարող է վնասակար լինել առողջության համար: Ամեն ինչ կախված է շրթներկի բաղադրությունից: Հետազոտությունները անցկացվել են ԱՄՆ-ում, որտեղ հարդարանքի պարագաների մեջ առկա մետաղների քանակը սովորաբար չեն ստուգում:
Շրթներկը հիմնականում բաղկացած է մոմից, ճարպից և յուղերից, բայց որոշ տեսակներ պարունակում են քիմիական տարրեր, որոնք ազդում են գույնի, համի և ամրության վրա:
Կոսմետոլոգները միահամուռ պնդում են, որ այդ բաղադրությամբ ծանր մետաղները անվտանգ են, բայց մյուս կողմից գիտենք, որ, օրինակ, կապարը, օրգանիզմում կուտակվելու հատկություն ունի:
Վատն այն է, որ արտադրողը պարտավոր չէ նշելու, թե ինչ նյութերից է այն պատրաստվել, քանի որ Սանիտարական վերահսկողության կենտրոնը դա չի կարգավորում: Այդպիսով՝ գնորդները ոչ մի հնարավորություն չունեն պարզելու, թե ինչ մետաղներ են մտնում իրենց սիրելի շրթներկի բաղադրության մեջ:
Իսկ որքանո՞վ է կապարը վնասակար մարդու օրգանիզմի համար.
Կանացի օրգանիզմում կապարի ավելցուկը կարող է հանգեցնել կանացի անպտղության: Այն ոչ պակաս վտանգավոր է նաև հղիների համար:
Կապարի ավելցուկը կարող է խթանել կարիեսի առաջացմանը, ինչպես նաև ոսկրային համակարգի հիվանդությունների հանգեցնել:
Կապարը կարող է հանգեցնել իմունիտետի անկման, իսկ որոշ դեպքերում անեմիայի առաջացման:
Բացի այն, օրգանիզմում կապարի չափից շատ լինելը խոչընդոտում է մյուս, ավելի կարևոր նյութերի կլանմանը, ինչպիսիք են կալցիումը, ցինկը և սելենիումը:
Կանացի օրգանիզմում կապարի ավելցուկը կարող է հանգեցնել կանացի անպտղության: Այն ոչ պակաս վտանգավոր է նաև հղիների համար:
Կապարի ավելցուկը կարող է խթանել կարիեսի առաջացմանը, ինչպես նաև ոսկրային համակարգի հիվանդությունների հանգեցնել:
Կապարը կարող է հանգեցնել իմունիտետի անկման, իսկ որոշ դեպքերում անեմիայի առաջացման:
Բացի այն, օրգանիզմում կապարի չափից շատ լինելը խոչընդոտում է մյուս, ավելի կարևոր նյութերի կլանմանը, ինչպիսիք են կալցիումը, ցինկը և սելենիումը:
![]()
Լավ, իսկ ինչպե՞ս պարզել, առկա՞ է շրթներկի մեջ կապար, թե՝ ոչ: Բնականաբար, փաթեթավորման վրա դա չեք գտնի: Միակ տարբերակը, որը ևս, 100% արդյունավետություն չի ապահովում, դա.
Քսեք շրթներկը ձեռքի վրա և ոսկյա մատանիով շփեք այդ հատվածը: Եթե շրթներկով պատված հատվածը մգանում է, նշանակում է, որ այդ շրթներկի մեջ չափից շատ կապար կա: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ, շրթնեկի հետքի չմգանալը ապացույցը չէ այն բանի, որ այն անվտանգ է, քանի որ դա կարող է պայմանավորված լինել այլ նյութերի խառնուրդով, որի հետ ոսկին ռեակցիայի մեջ չի մտնում:
Իսկ անվտանգ և առանց կապարի շրթներկերը, ըստ գնորդների կողմից եղած արձագանքների, սրանք են.
Lavera
Estee Lauder Maraschino
Dr. Hauschka
BareMinerals 100% Natural Lipcolor՝ Bare Escentuals-ից
Lavera
Estee Lauder Maraschino
Dr. Hauschka
BareMinerals 100% Natural Lipcolor՝ Bare Escentuals-ից
Ասում են՝ գեղեցկությունը հզոր ուժ է, բայց դուք պատրա՞ստ եք այդ ուժի համար այդքան բարձր գին վճարել, և ընդհանրապես, անհրաժե՞շտ է արդյոք այդ արհեստական գեղեցկությունը, գուցե բնականն ավելի գեղեցիկ է: Չե՞ք մտածել այդ մասին:
Առողջ եղեք:
Նյութի աղբյուր՝ http://ashxarhishurj.blogspot.com/2014/02/blog-post_3653.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




