Օվկիանոսի տաք ջրերում լողալու ցանկությունն իսպառ անհետացնելու համար առաջարկում ենք կարդալ այս հոդվածը և ծանոթանալ օվկիանոսային ջրերում բնակվող սարսափազդու կենդանիներին:
Գոբլին շնաձուկ (Goblin Shark)![]()
Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ այս շնաձուկը սահմռկեցուցիչ տեսք ունի: Բացի այդ, գոբլին շնաձուկը շնաձկների ամենահին ցեղատեսակներից մեկն է: Երկրի վրա այն հայտնվել է 125 միլիոն տարի առաջ:
Ձկնորս (Angler Fish)![]()
Այս էակը ոչ միայն տարօրինակ և վախենալու տեսք ունի, այլև բազմացման շատ հետաքրքիր ծիսակարգ: Արու ձկները շատ ավելի փոքր են էգերից և բեղմնավորվելու համար պետք է ամբողջովին մտնեն էգ ձկան մեջ, այսպես ասած, պարազիտ դառնան:
Ձուկ-կաթիլ (Blobfish) ![]()
Միայն նայեք այս ձուկ-կաթիլին: Այն չի կարող Ձեզ սպանել կամ վտանգավոր լինել, սակայն այս էակի վրա մի հայացքից մարդու սիրտը կարող է կանգ առնել:
Թրաժանիք (Fangtooth)![]()
Այս ձուկն ավելի վախենալու է, քան թվում է առաջին հայացքից: Միգուցե նա ունի սարսափազդու սուր ժանիքներ, բայց ընդհանուր պատկերը փչացնում է այն փաստը, որ այս ձուկը կույր է: Այն պետք է ուղղակիորեն դիպչի իր զոհին, որ հայտնաբերի նրան:
Խխունջ-լեզու Ֆլամինգո (Flamingo Tongue Snail) ![]()
Զգուշացեք այս գեղեցկուհուց: Այս խխունջն ուտում է թունավոր բույսեր, որպեսզի հետո պաշտպանության նպատակով խայթի մարդկանց կամ այլ կենդանիների:
Ձուկ-կացին (Hatchetfish)![]()
Այս ձկները վտանգավոր չեն, բայց այնքան տարօրինակ տեսք ունեն, որ զզվանք են առաջացնում:



