Լսեք, դուք՝ փորիկով ձյաձյաներ, որ նստել եք ձեր տաքուկ կաբինետներում ու որոշում եք մեր ապագա ճակատագիրը: Ձեր անտակ փոր-հորերի մեջ ձեր կերած քյաբաբներն են, իսկ մեր արգանդում՝ ապագա կյանքը, մեր երկրի ապագան: Մինչ դուք զվարճանում եք օբյեկտներում, մենք երկրի զինվորներին ենք կրում մեր սրտի տակ: Ձեր քյաբաբների փողը մեզնից մի հանեք: Մնում է միայն մեր երեխաների կրծքի կաթը կթեք, շշալցնեք ու վաճառեք: Մի՞թե ձեզ մայր չի լույս աշխարհ բերել: Ձեռքերդ հեռու հղիների գրպաններից: Այսօր՝ ժամը 13:00-ին, մենք կգանք Առողջապահության նախարարության շենքի առջև պաշտպանելու մեր ծնված ու դեռևս չծնված երեխաների շահերը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել